Շուտով Սինդիբադը սկսեց ձանձրանալ միօրինակ կյանքից և կրկին ցանկություն հայտնեց ճանապարհորդել ծովերի միջև: Նա գնեց մեծ քանակությամբ տարբեր ապրանքներ, գնաց Բասրա ու վարձակալեց մեծ և ամուր մի նավ: Երկու օր նավաստիները տեղավորում էին ապրանքները նավախցերում: Եվ երրորդ օրը նրանք ճանապարհ ընկան:
Շատ երկրներ և կղզիներ տեսավ Սինդիբադն այս ճանապարհորդության ընթացքում: Եվ վերջապես նրա նավը հասավ չտեսնված մի կղզի, որտեղ հոսում էին զուլալ առուներ և աճում էին մեծ քանակությամբ ծառեր՝ հսկա պտուղներով:
Սինդիբադն ու իր վաճառական ընկերները ափ իջան և սկսեցին ուսումնասիրել կղզին: Սինդիբադը նստել էր մի մեծ խնձորենու տակ և շուտով նրա մոտ ուտելու ցանկություն առաջացավ: Նա պայուսակից հանեց տապակաց ճուտ և մի քանի կտոր լոշիկ, որոնք վերցրել էր նավից, կերավ և շուտով քնեց:
Երբ նա արթնացավ արդեն մայրամուտ էր: Նա վախեցած վեր թռավ և վազեց դեպի ծովը, իսկ նավը չկար ո՛չ ափին և ո՛չ էլ հորիզոնում: Նավը մեկնել էր ամբողջ անձնակազմով, բացի Սինդիբադից: Նրանք հավանաբար մոռացել էին Սինդիբադի մասին:
Սինդիբադը մնացել էր անմարդաբնակ կղզու վրա միայնակ:
Մինչև ուշ գիշեր նա կանգնած մնաց ափին, սակայն իզուր, նավը այդպես էլ չերևաց: Հուսահատված Սինդիբադը պարկեց գետնին և քնեց:
Առավոտյան շուտ նա գնաց կղզու խորքրեը ուտելու բան և խմելու ջուր փնտրելու: Ժամանակ առ ժամանակ նա բարձրանում էր ծառի վրա և նայում շրջակայքը, սակայն բացի ծառերից, հողից և ջրից ոչինչ չէր երևում:
Սինդիբադը հույսը չէր կորցնում, որ կղզում բնակիչներ կան և ինքը մի օր կգտնի նրանց: Մի քանի օր անց, երբ նա կրկին բարձրացել էր ծառը, հանկարծ հեռվում փայլող գմբեթանման ինչ-որ բան տեսավ: Սինդիբադը ուրախացավ մտածելով, որ դա հավանաբար պալատի գմբեթ է, որտեղ ապրում է այդ կղզու թագավորը, ով իրեն կօգնի հասնել Բաղդադ: Սակայն, մոտենալով Սինդիբադը նկատեց, որ դա ոչ թե պալատի գմբեթ է, այլ սպիտակ մեծ փուչիկ, այնքան մեծ, որ նրա վերջը չէր երևում: Նա փորձեց բարձրանալ փուչիկի վրա, սակայն դրա պատերը չափազանց հարթ էին և Սինդիբադը ոչ մի կերպ չէր կարողանում բարձրանալ:
- Ա՜յ քեզ հրաշք,- մտացեծ Սինդիբադը,- այս ինչ փուչիկ է:
Հանկարծ ամեն ինչ սևացավ ու մթնեց: Սինդիբադը նայեց վերև և ինչ տեսնի, մի հսկա թռչուն: Նրա թևերը կարծես ամպեր լինեին և ծածկում էին արևն ամբողջությամբ: Սկզբում նա վախեցավ, իսկ հետո հիշեց նվապետի պատմությունը, հեռավոր մի կղզում բնակվող Ռուխ թռչունի մասին: Նա թաքնվեց և սպասում էր, թե ինչ պետք է լինի:
Սինդիբադը միանգամից հասկացավ, որ սպիտակ փուչիկը թռչնի ձուն է: Թռչունը չնկատեց Սինդիբադին: Նա իջավ ցած, փռեց իր թևերը ձվի վրա և քնեց: Սինդիբադը անշարժ պարկել էր ձվի մոտ և մտքի մեջ մտածում էր, թե ինչպես պետք է փախչի այդտեղից, միայն թե թռչունն իրեն չնկատի: Նա սպասեց այնքն մինչև թռչունը խոր քուն մտավ, գլխից հանեց գլխաշորը և կապեց Ռուխ թչնի ոտքին: Թռչունը ոչինչ չզգաց, քանի որ Սինդիբադը նրա համեմատ նման էր մի փոքրիկ մրջյունի: Գլխաշորի մյուս ծայրը նա կապեց իրենից և մտածում էր, որ թռչունը առավոտյան կտանի իրեն այնտեղ, որտեղ մարդիկ են ապրում:
Առավոտյան շուտ՝ մինչև լուսաբաց, Ռուխ թռչունն արթնացավ, լայն բացեց թևերը, բարձր մի քանի ձայներ հանեց և բարձրացավ երկինք: Սինդիբադը կիսավախեցած, բայց շատ ամուր բռնել էր թռչնի ոտքից:
Եվ այդպես նրանք թռան երկար ժամանակ տարբեր ջրերի և ցամաքների վրայով:
Վերջապես Ռուխ թռչունը սկսեց իջնել և գետնին նստելով փռեց թևերը:
Հենց այդ պահին Սինդիբադը շատ արագ պոկեց գլխաշորը և վախեցած մի կողմ փախավ: Սակայն Ռուխ թռչունը նրան չնկատեց և, գետնից վերցնելով երկար և հաստ ինչ-որ բան, թռավ դեպի երկինք: Երբ թռչունը երկինք բարձրացավ, Սինդիբադը նկատեց, որ նրա ձեռքերի մեջ մի հսկա օձ է, որը մեծ է անգամ աշխարհի ամենամեծ արմավենուց:
Մի փոքր հանգստանալուց հետո՝ Սինդիբադը նկատեց, որ Ռուխ թռչունը իրեն բերել է մի հսկա կիրճ, որտեղից դուրս գալն անհնար է: Նրան պատերի նման շրջապատում էին հսկա սարերը, որոնք բարձրանում էին մինչև երկինք:
- Ես պրծա մի փորձանքից և ընկա մեկ ուրիշ փարձանքի մեջ,- մտածում էր Սինդիբադը: - Կղզու վրա գոնե պտղատու ծառեր և ջուր կային, իսկ այստեղ չկա ոչինչ:
Սինդիբադը հուսահատ քայլում էր կիրճում, երբ արևը դուրս եկավ և ամեն ինչ սկսեց փայլել: Յուրաքանչյուր քար փայլում էր կապույտ, կարմի և դեղին գույներով: Սինդիբադը ապշած մնաց, երբ նկատեց, որ կիրճն ամբողջությամբ պատված է ադամանդներով՝ հսկա և աննկարագրելի ադամանդներով:
Բայց սա դեռ վերջը չէր: Արևի դուրս գալուն զուգահեռ նա նկատեց մեծ քանակությամբ օձերի, որոնք դուրս էին գալիս քարերի տակից՝ տաքանալու նպատակով: Նրանցից յուրաքանչյուրը այնքան մեծ էր, որ անգամ եթե կիրճում փիղ լիներ, նրան հաստատ օձերը կուլ կտային ամբողջությամբ:
Սինդիբադը վախից քարացել էր և հասկանում էր, որ այդտեղից չի կարող փախչել: Նա արդեն փրկության հույսը կորցրել էր, երբ վերևից մսի մի կտոր ընկավ: Սինդիբադը նայեց վարև, սակայն այնտեղ ոչինչ չկար: Մի փոքր անց ընկավ ևս մեկ մսի կտոր, այնուհետև ևս մեկը և այդժամ Սինդիբադը հասկացավ, թե ինչ կիրճում է հայտնվել ինքը:
Նա հիշեց, որ Բաղդադում մի ճանապարհորդ պատմել էր իրեն այդ կիրճի մասին: Ճանապարհորդը նկարագրել էր, որ կիրճն ամբողջությամբ ադամանդից է, սակայն շրջապատված է միայն հսկա սարերով և այնտեղ տանող ճանապարհ չկա: Իսկ որոշ հնարամիտ վաճառականներ գտել էին կիրճից ադամանդ հանելու տարբերակը: Նրանք այնտեղ էին գցում կենդանու մսի մեծ կտորներ, որոնց կպնում էին ադամադները: Քանի որ գիշատիչ թռչուններն այնտեղ հաճախ էին լինում, ապա նրանք հանում էին կիրճից մսի կտորները և թռչում էին սարերի վրայով: Վաճառականներն իրենց հերթին վռնդում էին թռչուններին, պոկում էին ադամանդները, իսկ միսը թողնում էին թռչուններին և գազաններին:
Սինդիբադը հիշեց այդ պատմությունը և շատ ուրախացավ: Նա հավաքեց այնքան ադամանդ, որքան կարող էր տանել իր հետ, պարկեց գետնին և գլխաշորի միջոցով կապեց իրեն մսի մեծ կոտրին: Չանցած մեկ րոպե կիրճ իջավ մի հսկա արծիվ, ճիրաններով բռնեց միսը և թռավ դեպի ամենաբարձր սարը:
Թռչունը դեռ չէր սկսել միսը ուտել, երբ նրա հետևից լսվեց բարձր աղմուկ և աղաղակ: Շուտով ծառերի հետևից երևաց գեր և մորուքվ մի վաճառական: Նա փայտով հարվածում էր փայտյա վահանին և ամբողջ ձայնով գոռում էր, որպեսզի արծիվը թռչի ու գնա: Վաճառականը Սինդիբադին անգամ չէր էլ նկատել:
Ուսումնասիրելով միսը՝ վաճառականը տխրեց և սկսեց բարձրաձայն դժգոհել.
- Այս ի՜նչ անհաջողություն է: Ես արդեն մի ամբողջ ցուլ եմ գցել կիրճը, սակայն ոչ մի արդյունք: Ա՜յ քեզ անհաջողություն:
Վաճառականն անվերջ դժգոհում էր և այդ պահին նա տեսավ արնաթաթախ Սինդիբադին, ով կանգնել էր և ուշադիր նայում էր իրեն: Վաճառականը վախից քար կտրեց.
- Ո՞վ ես դու և ի՞չնպես ես այստեղ հայտնվել,- հարցրեց վաճառականը:
- Մի՛ վեխեցիր մեծարգո վաճառական: Ես քեզ ոչ մի վատ բան չեմ անի, -պատասխանեց Սինդիբադը:
Ու պատմեց Սինդիբադը վաճառականին իր պատմությունը և ասաց, որ եթե վաճառականն իրեն օգնի վերադառնալ հայրենի քաղաք, ապա նա այնքան ադամանդ կտա վաճառականին, որ նա անգամ չի էլ պատկերացնում:
Սինդիբադը ցույց տվեց վաճառականին ադամանդները և նվիրեց նրան դրանցից ամենագեղեցիկները: Այնուհետև վաճառականը կանչեց իր մյուս ընկերներին, ովքեր իմանալով Սինդիբադի պատմությունը ուրախացան, տվեցին նրան գեղեցիկ շորեր և վերցրեցին նրան իրենց հետ:
Նրանք երկար ճանապարհորդեցին և Սինդիբադը ճանապարհին նորանոր հրաշքներ տեսավ ու վերջապես, երկար ու դժվար ճանապարհորդությունից հետո, նա վերադարձավ հայրենի քաղաք:
Ճանապարհին նա հանդիպեց հսկա կովի նման մի կենդանու, որին անվանում էին կարկադանի: Այդ կենդանին այնքան ուժեղ էր, որ կարողանում էր իր պոզի վրա փիղ տեղափոխել: Շատ հաճախ կիզիչ արևի ճառագայթներից փղի յուղը սկսվում էր հալվել և լցվել նրա աչքերի մեջ, որից հետո կենդանին կուրանում էր ընկնում գետնին: Որոշ ժամանակ անց հսկա կենդանուն և փղին գտնում էր Ռիխ թռչունը և նրանց միասին տանում էր իր բույնը:
Երկար ճանապարհորդությունից հետո Սինդիբադը վերջապես հասավ Բաղդադ: Բոլորը նրան մեծ շուքով ընդունեցին, քանի որ մտածում էին, որ Սինդիբադը մահացել է և այլևս չի վերադառնալու:
Իսկ Սինդիբադը վաճառեց իր ադամանդները և նախկին պես դարձավ վաճառական:
Ահա այսպես վերջացավ Սինդիբադ-Ծովագնացի երկրորդ ճանապարհորդությունը...
Արաբական հեքիաթ