Եթե ցանկանում եք ձեր երեխային երջանկացնել, միևնույն ժամանակ դաստիարակել և կրթել, ապա ծանոթացեք հետևյալ խորհուրդներին...
♦ Սիրեք ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ նա կա:
♦ Մի պատժեք ձեր փոքրիկին: Երբ մենք ինքներս ինչ-որ խնդիր ենք ունենում, ապա հաճախ ստում ենք, որպեսզի թաքցնենք մեր անհաջողությունները:
♦ Վստահեք ձեր փոքրիկին: Մենք չենք ցանկանում ստել նրան, ով մեզ վստահում է և մենք ձգտում ենք լինել ավելի լավը, բարի գործ կատարել, կատարել լավ արարքներ:
♦ Հարգեք ձեր փոքրիկին: Հիշեք, որ մենք հարգում ենք նրանց, ովքեր հարգում են մեզ:
♦ Մի նայեք փոքրիկին վերևից ներքև: Կքանստեք կամ նստեք գորգին, երբ զրուցում եք նրա հետ: Այդպես դուք կլինեք միևնույն հարթության վրա և ավելի հեշտ կհասկանաք միմյանց:
♦ Որքան կարող եք հաճախ գրկեք ձեր փոքրիկին (օրվա ընթացքում գոնե 10 անգամ), սիրեք նրան, շոյեք գլուխը: Բայց արեք այդպես այն ժամանակ, երբ փոքրիկը պատրաստ է, որ դուք իրեն սիրեք:
♦ Երբ ձեր բալիկը օգնություն է առաջարկում կամ ինչ-որ բան ցանկանում է ինքնուրույն կատարել, տվեք նրան այդպիսի հնարավորություն, անգամ եթե դուք վստահ եք, որ ձեր փոքրիկը չի կարող ինքնուրույն այն կատարել, գովեք նրան յուրաքանչյուր փոքր հաջողության համար:
♦ Գովեք փոքրիկին, երբ նրա մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, նկատեք անգամ մանրուքները, չէ որ «հաճելի բառն անգամ կատվին է հաճելի», իսկ իր հասցեին հաճելի բառեր լսելուց հետո փոքրիկը պատրաստ կլինի ավելիին:
♦ Հաճախ գովացեք ձեր երեխային՝ յուրաքանչյուր անգամ, բացատրելով, թե ինչի համար եք նրան գովում: Ասացեք գեղեցիկ արտահայտություններ՝ «խելացի աշակերտ», «ստեղծագործ տղա», «մաքրասեր աղջիկ», «ձգտող մարդ» և այլն:
♦ Մի ջղայնացեք ձեր բալիկի վրա, քանի որ նա սխալ արարք է կատարել: Գտեք նրա արարքում որևէ դրական հետք, գովացեք նրան, այնուհետև ասացեք, որ կարելի է ավելի լավ և ճիշտ կատարել նույն գործողությունը և նաև ցույց տվեք ճիշտ տարբերակը:
♦ Ձեզ համար տարանջատեք՝ առաջին հերթին ձեր հարաբերությունը երեխայի հանդեպ և երկրորդ՝ ձեր վերաբերմունքը նրա գործողություններին:
♦ Եթե երեխային սովորեցնեք պատմել ձեզ, թե ինչն է նրան անհանգստացնում, և պատմել, թե ինչպես եք դուք նույն խնդիրն ունեցել փոքր ժամանակ(հիմնականում այդպես էլ լինում է), ապա մանկական որոշ վախեր ինքնստինքյան անցնում են:
♦ Երեխային կարգ ու կանոն սովորեցրեք 1.5-ից 6 տարեկան հասակում: Հետագայում նույնն անել ավելի դժվար կլինի:
♦ Եթե երեխան ձեզնից օգնություն է խնդրում, անպայման օգնեք նրան, ցույց տվեք, թե ինչն ինքը կարող է ինքնուրույն անել, թողեք բալիկն անի, այնուհետև օգնեք, երբ նա դժվարանում է:
♦ Պատմեք ձեր բալիկին ձեր հաջողությունների և անհաջողությունների մասին, նաև ձեր զգացումների մասին այդ ամենի հետ կապված: Նա պետք է հասկանա, որ ծնողները ևս կարող են անհաջողություններ ունենալ և տխրել: Միևնույն ժամանակ հարցրեք նրան, թե ինչ է նա զգում այդ ընթացքում:
♦ Միշտ եղեք ձեր փոքրիկի կողմնակիցը, եթե կոնֆլիկտ է տեղի ունեցել անծանոթ մարդկանց հետ և դուք խառնվել եք իրավիճակին: Եթե դուք գտնում եք, որ նա սխալ է հետո անպայման բացատրեք նրան:
♦ Եթե դուք ինչ-որ բանում համաձայն չեք ձեր փոքրիկի հետ կամ նա ձեզ ջղայնացրել է, անպայման խոսեք այդ մասին նրա հետ առանձին և բացատրեք փոքրիկն իրավիճակը:
♦ Սովորեցրեք երեխային ուշադրություն դարձնել գործընթացի վրա: Կարևոր է իմանալ, որ նկարչության գործընթացի արդյունքում լինելու է գեղեցիկ նկար, իսկ մաթեմատիկական խնդիրների լուծումը տալիս է լավ գիտելիքներ և լավ գնահատականներ: Թող նա ձեզ բացատրի ինչն է իրեն հաճելի, իսկ ինչը ոչ, որպեսզի կարողանա նաև հասկանալ գործընթացի և արդյուքնի միջև կապը:
♦ Հավատացեք ձեր փոքրիկին և իմացեք, որ ձեր հավատքը նրա ուժերի նկատմամբ, հնարավորություն կտա նրան լինել հաջողակ:
♦ Մի համեմատեք ձեր փոքրիկներին, թույլ տվեք նրանք լինեն տարբեր: Եթե նրանք չփորձեն ձեզ կիսել իրար մեջ, ապա նրանք միշտ կսիրեն և կօգնեն միմյանց:
♦ Միշտ հիշեք, երբ դուք փոքրիկ բալիկ եք ունենում, մեծ բալիկը ևս շարունակում է երեխա մնալ, ով ջերմության, հոգատարության և ուշադրության կարիք ունի:
♦ Հարցրեք ձեր փոքրիկ բալիկին, թե ինչ նա կարող է անել որպեսզի հարթի մեծ բալիկի հետ կոնֆլիկտը: Ինչ նա կարող է անել, որ մեծը իրեն լավ զգա և ցանկանա փոքրիկի հետ խաղալ:
♦ Պայմաններ ստեղծեք որպեսզի տան փոքրիկ բալիկը դեռևս մանուկ հասակից որևէ օգուտ բերի և ինքը կարողանա ընտրել այն ուղղությունը, որի օգնությամբ նա կարող է ձեզ օգտակար լինել վաղ մանկությունից:
♦ Հարգեք ձեր բալիկներից յուրաքանչյուրի սահմանները: Անկախ տարիքից նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի իր իրերի անձեռնամխելիության նկատմամբ:
♦ Երբ փոքրիկին խնդրում եք ինչ-որ բան չանել, ապա ասացեք նրան, թե ինչ եք ցանկանում, որ նա անի դրա փոխարեն: Դուք կզարմանաք այն հանգամանքից, թե ինչ հասկացող փոքրիկ ունեք:
♦ Եթե դուք չեք կարողանում ինչ-որ բան արգելել, օրինականացրեք այն, բայց որոշակի սահմաններում: Պատին նկարել կարելի է, բայց միայն այս մեկի վրա:
♦ Մի փորձեք ստիպել փոքրիկին կարդալ, եթե դուք ինքներդ երբեք նրա մոտ չեք կարդում և մի ստիպեք նրան իրերը հավաքել, եթե ձեր սենյակը ամբողջ օրը թափթփված է, իսկ հագուստը գցած է ամբողջ տնով մեկ:
♦ Երբ մենք պատժում ենք փոքրիկներին թույլ չտալով խաղալ համակարգչային խաղեր և դրա փոխարեն ստիպում ենք կարդալ, ապա կարդալը դառնում է պատիժ, իսկ համակարգչային խաղը քաղցր արգելք:
♦ Սովորեցրեք ձեր բալիկներին ինքնուրույն որոշումներ ընդունել, ընտրություն կատարել, իրենց վրա պատասխանատվություն վերցնել:
♦ Փոքրիկի հետ խորհրդակցեք ընտանիքի հետ կապված տարբեր հարցերի շուրջ՝ ինչ պատրաստել ընթրիքի համար, ինչպես անցկացնել հանգստյան օրերը, ինչ կահույք գնել սենյակի համար և այլն:
♦ Սովորեցրեք երեխային, որ նա կարող է ինքը կառուցել իր կյանքը: Եթե ինչ-որ բան նրան դուր չի գալիս, ապա նա կարող է փոխել այն:
♦ Հնարավորություն տվեք ձեր բալիկներին ինքնուրույն որոշումներ կայացնել, վստահեք նրանց և հարգեք նրանց ընտրությունը:
♦ Եթե ձեր բալիկը նեղացել է ձեզնից, ապա անպայման նրանից ներողություն խնդրեք և ասացեք, թե որքան շատ եք նրան սիրում: Եթե ծնողը կարողանում է երեխայից ներողություն խնդրել, ապա նա սկսում է վայելել փոքրիկի հարգանքը, իսկ նրանց հարաբերությունը դառնում է էլ ավելի մտերիմ և անկեղծ:
♦ Եթե երեխան սկսում է ձեզ կոպտել, ապա ամեն անգամ սկսեք խոսել նրա հետ, քննարկեք նրա հետ, թե ձեզ հետ շփման մեջ ինչն է նրան դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ :
♦ Ձեր երեխաների հետ եղեք մեծահոգի և խնայեք նրանց: Հիշեք, որ ծնոնղների վերաբերմունքը ամենամեծ ազդեցությունն ունի փոքրիկների վրա և հենց այդ ազդեցությունից է կախված՝ կլինեն նրանք հաջողակ, թե ոչ:
♦ Ասացեք երեխային, որ դուք նրան շատ եք սիրում...
Հոգեբան, Իննա Սիլենո