Home


 

 

Ցնցող հայտարարությունն այն մասին, որ երեխայի գովքը վնասակար է, ունի իր բացատրությունը:

Երեխան արագ է սովորում դրական գնահատականին: Առանց գովաբանելու նա դադարում է իրեն հանգիստ և վստահ զգալ: Եվ այն դեպքերում, երբ գովքը բացակայում է հնարավոր է էմոցիոնալ տարբեր դրսևորումներ փոքրիկի կողմից: Նա տխրում և ջղայնանում է, որ իրեն չեն նկատում և չեն գնահատում: Արդյունքում փոքրիկը սկսում է շրջապատող աշխարհը ճանաչել առանց հետաքրքության: Բալիկը ջանք է թափում միայն նրա համար, որ լսի՝ «Ապրե՛ս դու»:

Հին ժամանակներում ծնողները բավականին զգույշ էին երեխաներին գովելուց: Առօրյա սովորական իրավիճակներում բալիկներին հազվագյուտ էին գովում՝ «Ինքդ լավ գիտես, որ ճիշտ ես արել, ինչո՞ւ ես ուզում ավելորդ անգամ խոսել այդ մասին»: Բայց գոյություն ունեին որոշակի արարողակարքեր, օրինակ խնամիական հարաբերություններ ստեղծելիս, երբ առանձնահատուկ շեշտում էին փեսայի և հարսնացուի ձեռքբերումները:

Հոգեբանները մի կողմից դեմ են կանխամտածված գովքին, իսկ մյուս կողմից պնդում են, որ հենց ծնողների կողմից երեխաներին ոգևորելու արդյունքում են նրանք դառնում ավելի վստահ իրենց ուժերին և զարգացնում են իրենց կարողություններն ու տաղանդները:

 

Ребенок

 

 

Հոգեբանները նաև վստահ են՝ այն  երեխաները, ում ծնողները ոգևորում են , առավել հաջողակ են և ակտիվ իրենց շրջապատող հասակակիցների համեմատ:

Իսկ ինչպես համեմատենք այսքան հակասական իրավիճակները, չէ որ դրանք շատ ակնհայտ հակասում են մեկը մյուսին:

 

Եթե մենք խոսում ենք գովքի մասին, ապա այն անհնար է: Գովքը ենթադրում է գնահատական՝ «Ապրե՛ս դու, դու պարզապես հանճարե՛ղ ես մտածել, դու շա՛տ խելացի ես»: Այսինքն ամեն անգամ գնահատում ենք երեխային: Նա դառնում է իր մասին մեր կարծիքի «գերին»:

 

Առավել ճիշտ է խոսել այն մասին, թե ինչպիսի զգացումներ ենք մենք ունենում փոքրիկի արարքի արդյունքում:

«Ինձ դուր եկավ քո ելույթը: Ես ուրախ եմ, որ դու շարադրության համար լավ գնահատական ես ստացել»:

Վերոնշյալ բառերի մեջ կա միտք, հովանավորչություն, բայց ոչ գնահատական: Մենք խոսում ենք զգացմունքների մասին և սովորեեցնում ենք երեխային արտահայտել իր սեփական զգացումները: Գիտակցելով սեփական ապրումները և արտահայտելով դրանք բառերի միջոցով՝ երեխան կարողանում է առավել լավ ճանաչել ինքն իրեն:

Հետագայում նման մտածելակերպը կօգնի փոքրիկին ճիշտ կողմնորոշվել տարբեր բարդ իրավիճակներում:

Հոգեբանները մեզ խորհուրդ են տալիս ոչ թե անտարբեր լինել երեխաների ձեռքբերումներին, այլ նրանք խնդրում են մեզ լինել սիրող և իմաստուն ծնողներ և երեխաներին չվերածել մեր  գնահատականների «գերիների»...

 

Ելենա Շիրաևա