Երեսառածությունն ու անդաստիարակությունը նմանատիպ հասկացություններ են: Եթե երեխային շատ ժամանակ եք հատկացնում (չափից ավելի ուշադրություն եք դարձնում), ապա երեխան անպայման դառնում է երեսառած: Իսկ ի՞նչ է նշանակում «չափից ավելի ուշադրություն» և «ո՞ր ուշադրությունն է ավելորդ»:
Այս հարցերին պատասխանելով՝ ծնողները օգտագործում են իրենց մանավարժական տակտիկան և կայացնում են տարբեր որոշումներ, օրինակ՝ երեխային չգրկել առանց ծայրահեղ անհրաժեշտության:
Ինչպես այդ ընթացքում տարանջատել ավելորդ է ուշադրությունը, թե ոչ: Ցանկանալով երես չտալ սեփական երեխաներին՝ ծնողները կարող են հնարել անհնարինը: Օրինակ, եթե երեխայի տակը թաց է և թեքվել կամ տեղափոխվել չի կարող քանի որ փոքր է, պետք է արդյոք գրկել նրան մահճակալից, թե ոչ: Երեխային կարելի է տեղաշարժել չոր տեղ, հետո նոր գրկել: Հետաքրքիրն այն է, որ երբ փոքրիկը թռչում է տակը պետք չէ նրան գրկել ամեն անգամ, այլ պետք է գրկել յուրաքանչյուր չորրոր անգամ:
Եվս մեկ ծնողական ենթադրություն՝ զբաղվել երեխայի հետ, թե թույլ տալ, որ նա ինքնագործունեությամբ զբաղվի՝ «եթե շատ ժամանակ անցկացնեմ երեխայի հետ, նա երես կառնի»: Ցանկացած փոքրիկի զարգացումը տեղի է ունենում մեծահասակների հետ շփման միջոցով և մեծահասակների օգնությամբ:
Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են «մաուգլի-երեխաները»: Այն երեխաները, ովքեր իրենց կյանքի առաջին տարիներին չեն լսել մարդկային ձայներ և չեն շփվել մարդկանց հետ: Նրանք ամբողջությամբ չեն կարողանում նորմալ խոսել սովորել և շփվել այլ մարկանց նման: «Տարզանը» և «Մաուգլին» հեքիաթային հերոսներ են, իսկ կյանքում երեխայի զարգացման համար անհրաժեշտ է մեծահասակների հետ շփում: Նախքան բառեր արտասանելը փոքրիկը այդ բառերը բազմիցս լսում է իր մայրիկից, կրկնում է այն իր թռչնի լեզվով և զվարճանում է, թե մայրիկն ինչպես է հիանում իր բլբլոցով:
Այն երեխան, ով պարբերաբար արժանանում է ծնողի ուշադրությանը, սկսում է հասկանալ, որ շատ կարևոր է լինել սիրված և ուշադրության կենտրոնում:
Հասկանալու բանալին գտնվում է ծնողի ձեքերում և ի հայտ է գալիս փոքրիկի հետ շփման արդյունքում: Այդպիսի զգացում է առաջանում այն ժամանակ, երբ կարծես թե երեխան իրեն շատ լավ է պահում, անում է անգամ ավելին, քան իրենից պահանջում են ծնողները, կամ եթե երեխան իրեն լավ է պահում՝ ցանկանալով բոլորի աչքին շոյվել:
Օրինակ, դիտարկենք մի դեպք, երբ մայրիկը սկսում է խոսել հեռախոսով: Մինչ այդ երեխան հանգիստ խաղում է: Հենց մայրիկն սկսում է խոսել հեռախոսով, նա ցուցադրաբար սկսում է մայրիկին ցույց տալ և ներկայացնել իր ձեռքբերումները, ինչը կարող է հանգել փոքրիկ կոնֆլիկտի:
Որդին լավ մարզանք է անում, կամուրջ է իրականացնում մեջքի վրա, նա ձգտում է իր ձեքռբերումներով կիսվել մայրիկի հետ, դա նույնպես շատ լավ է՝ միջանձնային դրական հարաբերություն ստեղծելու տեսանկյունից: Խնդիրը կայանում է նրանում, որ բալիկը ճիշտ ժամանակ չի ընտրել այդ ամենը մայրիկին ներկայացնելու համար՝ ընդհատելով միգուցե և շատ կարևոր հեռախոսազանգը:
Իսկ կարելի՞ է ասել, որ երեխան երեսառած է: Տվյալ բալիկի համար մայրիկի ուշադրությունը մայրիկի սերն է:
Մեր օրինակում մայրիկը պարզապես կարող է կանչել բալիկին, գրկել նրան խոսելուն զուգահեռ, և դրանով ցույց տալ, որ ինքը բալիկի մոտ է, շատ է սիրում նրան և հպարտանում է այն հաջողությամբ, որ այդ պահին հասել է փոքրիկը: Կարճ ժամանակ անց, փոքրիկը ինքնուրույն կվազի իր խաղը շարունակելու: Առհասարակ բոլոր փոքրիկները ուշադրության իրենց չափաբաժինն ունեն և մեծահասակները որքան էլ զբաղված լինեն, պետք է համապատասխան ժամանակ հատկացնեն իրենց փոքրիկին: Այդ դեպքում երեխաները բավարարված կլինեն, իսկ ծնողները հանգիստ կարող են զբաղվել իրենց գործերով:
Գոյություն ունի նաև «հաջողակ երեսառած» կամ «ճակատագրից երեսառած», որը նշանակում է, որ տվյալ անձը շատ հաջողակ է:
Այս երեխաներն այն երեխաներն են, ովքեր «լողանում են» ծնողների սիրո և ջերմության մեջ, ում սիրում են բոլորը և ով ցանկալի է ու սիրելի իր վարքի ցանկացած դրևորմամբ: Նրանք հաճախ նվերներ են ստանում, որովհետև նվիրողը պարզապես ցանկանում է նվիրել և վերջ: Ինքը՝ երեխան, ոչինչ չի պահանջում: Նման երեխաների դեպքում ընտանիքը պարզապես դրական է վարաբերվում շրջապատող մարդկանց, ինչն էլ իր հերթին դաստիարակում է երեխային և սովորեցնում շփվել մարդկանց հետ: Նրանց սիրում են իրենց առանձնահատկությունների համար, ուղղակի որովհետև իրենք կան:
Իսկ ինչպե՞ս մեծացնել նմանատիպ, այլ ոչ երեսառած երեխա: Որտեղ է անցնում այդ ցանկլալի սահմանը, որը տարանջատում է ամենաթողությունն ու կամքի ազատությունը, արդար ու հրամայական (երեխայի անհատականությունը ճնշող) պահանջները:
Մարդականց հետ փոխհարաբերություններում երեխայի համար շատ կարևոր է զգալ, որտեղ է վերջանում իր անձնական սահմանը և սկսում դիմացինինը: Այդ իսկ պատճառով պետք է փոքրիկին ծանոթացնել ձեր հետաքրքրությունների և ցանկությունների հետ, որոնք չեն սահմանափակվում միայն ընտանեկան առօրյայով:
Երեխային սովորեցնելով որոշակի սահամանփակումների՝ մասնավորապես «կարելի է» և «չի կարելիների», մենք, իրականում, թեթևացնում ենք նրանց կյանքը ավելորդություններից: Կարևոր է, որ «չի կարելին» երեխայի հասցեին ամենահաճախ հնչող արտահայտությունը չլինի: Այն պետք է լինի ոչ շատ, բայց կարևոր և անբեկանելի: Մեծահասակի նրբանկատ վերաբերմունքը ի օգուտ երեխայի է, նա սովորում է վերահսկել իր էմոցիաները, ադեկվատ արձագանքել կյանքի դժվարություններին, նրա անձը ձևավորվում է իրականությանը համապատասխան, այլ ոչ իր ամենակարող երևակայության շրջանակներում: Երեխային «ոչ» ասելը այդքան էլ դժվար չի, որքան որ թվում է: Պարզապես պետք է սովորեցնել բալիկին, որ մերժումն այս դեպքում չի նշանակում չսիրել իրեն: Դա ընդամենը անհրաժեշտություն է, ինչին երեխան աստիճանաբար կսովորի:
Երբեմն լինում է այնպես, որ երեխայի հետ շփման մասին պատկերացումները խանգարում են մեզ ճիշտ հարաբերություններ ստեղծել փոքրիկի հետ:
Երեք տարեկան փոքրիկի մայրը գնում է մասնագետի մոտ խորհրդի հետևյալ բողոքով՝ երեխան մերժում չի ընդունում և միանգամից հիստերիայի մեջ է ընկնում: Իրականությունն այսպիսին էր. երեխան մայրիկից կոնֆետ է ուզել, մայրիկը մերժել է նրան, փոքրկին սկսել է բղավել:
Մանրամասն ուսումնսաիրելով իրավիճակը՝ պարզվեց, որ մոտ մեկ տարի առաջ, երեխային կաթից կտրելով, այդպես էլ սնվելու ռեժիմը չի վերականգնվել: Երեխան ուտում է քիչ և ոչ պարբերաբար, մայրիկին իրավիճակը շատ է անհանգստացնում: Ամեն անգամ, երբ ուտելուց առաջ երեխան կոնֆետ է ուզում, մայրիկը վստահ լինելով, որ ուտելուց առաջ քաղցրը փչացնում է ախորժակը, մերժում է փոքրիկին, մտավախություն ունենալով նաև, որ իրավիճակը անընդհատ խորանում և կրկնվում է: Երեխան վախենում է, սկսում է լաց լինել և չի հասկանում, թե որտեղից է նման բացասական վերաբերմունքն առաջանում սովորական խնդրանքի հանդեպ: Իսկ տարիքից ելնելով նա դեռևս չի կարողանում խնդրել այն մայրիկից:
Այս իրավիճակը կարող է շտկել միայն մեծահասկը՝ իր մեջ ուժ, փորձ և ունակնություններ գտնելով:
Իրավիճակը շտկելու համար կարելի է իրականացնել հետևյալ քայլերը.
- ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ փոխհարաբերությունը առաջացնում է խոստման մերժում (երեխան լաց է լինում մերժում ստանալով),
- պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ եմ ես հաղորդում փոքրիկին իմ վերաբերմունքով, ի՞նչ եմ ցանկանում հաղորդել: Հարցերը միայն առաջին հայացքից են իրար նման թվում: Մանրամասն վերլուծելով ձեր գործողությունները՝ կարող եք ակընհայտ զգալ տարբերությունները,
- ճիշտ գնահատելով իրավիճակը ձեր տեսանկյունից՝ փորձեք երեխային բացատրել ավելի հանգիստ և մատչելի կերպով:
Վերոնշյալ օրինակում մենք կունենանք հետևյալ պատկերը.
«Ալեքսանդր, ես քեզ կոնֆետը հիմա չեմ կարող տալ, որովհետև անհանգստանում եմ քո փորիկի համար: Ինձ թվում է, որ կոնֆետից հետո ճաշ չես կարող ուտել: Արի սկզբում կերակրենք փորիկին ճաշիկով, իսկ հետո ես քեզ կոնֆետ կտամ»:
Մայրիկի զարմանքին չափ չկար, երբ երեխան կոնֆետի հետ կապված նման պատասխան ստանալով, գլխով արեց և գնաց իր խաղը շարունակելու:
Եվ այսպես, երեխան երես է առնում ոչ թե ծնողի ուշադրությունից ելնելով, այլ համապատասխան սահմանների բացակայությունից: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչպես ճիշտ շփվել փոքրիկի հետ, որպեսզի նա երես չառնի հետևյալն է. պատկերացրեք, որ երեխան ձեր լավագույն ընկերն է՝ իր հետաքրքրություններով և պահանջներով հանդերձ: Եվ վստահ եղեք երեխան անպայման կդառնա ձեր լավագույն ընկերը «ճակատագրի բերումով»: