Այժմ փոքրիկին հետաքրքիր է ամեն ինչ՝ ի՞նչ համ ունի հատակը, ի՞նչ է ամանի մեջ, ի՞նչ ձայն է հանում փաթեթը կամ պոլիէթիլենը: Աշխատեք հնարավորինս անվտանգ դարձնել շրջապատը, որպեսզի գործունեություն ծավալելու ընթացքում փոքրիկին հնարավորինս քիչ խոչընդոտներ հանդիպեն: Հավաքեք սուր, ջարդվող և այրվող իրերը, քանի որ անվտանգ շրջապատը երեխայի զարգացման գրավականն է: Յոթերորդ ամսում ատամներն արդեն ակտիվ սկսում են դուրս գալ: Սակայն կան երեխաներ, ում մոտ առաջին ատամը դուրս է գալիս մեկ տարեկանին մոտ և սա նույնպես բնական է: Առաջինը դուրս են գալիս ներքևի առջևի ատամները, այնուհետև վերևի մեջտեղի ատամները: Հետագայում դուրս են գալիս նաև վերևի կողքի ատամները և վերջում ներքևի կողքի ատամները:
Բոլոր կաթնային ատամները դուրս են գալիս 2-ից մինչև 2,5 տարեկան հասակում: Ատամների դուրս գալու ախտանիշներն են՝ անհանգստությունը, կամակորությունը, բարձր թքարտադրությունը, ջերմության բարձրացումը մինչև 380С, պինդ կերակուրներից հրաժարվելը, մատների ծամելը, բերանի շրջակայքում փոքր քնակությամբ ցանի առաջացումը: Ցավը հանգստացնելու համար չի կարելի օգտագործել ատամնաբուժական գելեր, որոնք լիդոկային են պարունակում: Փորձը ցույց է տվել, որ այն որոշ ժամանակ բալիկին օգնում է, իսկ այնուհետև փոքրիկը կուլ է տալիս այն:
Գելը շատ վտանգավոր է և կարող է առաջացնել տարբեր այրվածքներ, ազդել երեխայի ուղեղին, ինչպես նաև ունենալ ամենածայրահեղ հետևանքները, որոնք վտանգավոր են երեխայի կյանքի համար:
6 ամսկանում արդեն տվել եք երեխային առաջին հավելյալ սնունդը, 7 ամսականից ավելացնում ենք նաև միս: Մինչև մեկ տարեկան երեխաներին ցանկալի է տալ միայն տավարի միս: Սա կախված է այն հանգամանքի հետ, որ կարմիր մսի մեջ առկա երկաթը բավական հեշտ է մարսվում: Սա է հիմնական պատճառը, որ հենց տավարի միսն է պետք օգտագործել այս տարիքում:
Երեխայի ակտիվությունը չպետք է անտեսել, քանի որ եթե մեկ ամիս առաջ նա ուղղակի հետաքրքրվում էր կերակուրներով, այժմ փոքրիկը ակտիվ վերցնում է գդալը և փորձեր կատարում ուտել ինքնուրույն: Անգամ ատամների բացակայության ժամանակ երեխան կարող է լավ ախորժակ ունենալ: Այդ իսկ պատճառով կերակուրը պետք է լինի լավ տապակված և անվտանգ:
7 ամսականում երեխան սկսում է ստուգել թույլատրելիի սահմանները:
Նա կարող է հարվածել ձեզ կամ քաշել քույրիկի մազերից: Փոքրիկին պարզապես հետաքրքիր է, այլ ոչ թե նա վտանգավոր ու կամակոր է:
Տվյալ պարագայում լավագույն տակտիկան ուշադրությունը շեղելն է: Այս տարիքում պետք չէ բացատրել նրան, որ այս կամ այն բանը սխալ է:
Հիշեք, որ փոքրիկի հիշողությունը առայժմ կարճաժամկետ է:
Այս շրջանում երեխան.
♦ նստում է ինքնուրույն,
♦ կարողանում է ինքնուրույն և նպատակասլաց սողալ,
♦ ակտիվ վերցնում է խաղալիքները: Սողում է դեպի իր խաղալիքը և խաղում ինքնուրույն,
♦ փորձում է մատներով, այլ ոչ ձեռքով, բռնել խաղալիքը:
7 ամասկանում երեխան սկսում է կրկնել այն ամենն, ինչ տեսնում է: Նա կրկնում է ձեր գործողությունները, իրար վրա է դնում ուղղանկյուն խաղալիքները, բուրգի հատվածները և շուտով սկսում է ձեզ զարմացնել:
Յոթ ամսական երեխաների համար անհանգիստ քունը նորմալ է: Ատամներն ակտիվորեն դուրս են գալիս (երբեմն մի քանիսը զուգահեռ) և իրենց ազդեցությունն են ունենում փոքրիկի վրա:
Փոքրիկը երազում կրկին վերապրում է այդ զգացումները, այդ իսկ պատճառով դառնում է անհանգիստ: Սա մեծանալու բնականոն ընթացքն է:
Շատ կարևոր է քնելու գործընթացը: Եթե բալիկն ամեն օր օրակարգով է քնում (լոգանք, կարդալ, երգել), ապա ցավերն անհամեմատ մեղմանում են բալիկի համար:
Փոքրիկը սովորում է ինքնուրույն խաղալ: Նա արդեն որոշ ժամանակ անց է կացնում խաղալիքների հետ, առանց մեծահասակների օգնության դասավորում է խաղալիքները, փորձում դրանք ատամներով:
Ստվարաթղթե գրքերը կօգնեն երեխային սովորել թերթել էջերը և հետագայում կարդալ դրանք: Իսկ զարգացնող գրքրեը պարզապես երիտասարդ մայրիկի օգնականն են դառնում այդ հարցում:
Հավանաբար ձեր փոքրիկը սիրում է «կու-կու» խաղը: Բոլոր երեխաները սիրում են այն:
Այն սովորեցնում է երեխային, որ անգամ եթե մայրիկը տեսադաշտում չէ, ապա հիմա կգա: Խաղի ժամանակ անվանեք խաղալիքները, գույները, չափսերը և ձևերը: Չնայած փոքրիկը ամեն ինչ չի կարող կրկնել ձեր հետևից, սա շատ լավ հիմք է հետագա զարգացման համար: Աշխատեք օրվա ընթացքում խաղային իրավաիճակները դարձնել սովորական երևույթ, ինչը բավական նպաստում է փոքրիկի զարգացմանը:
Բալիկը դրական է արձագանքում իր հետ խոսելուն և կրկնում է տարբեր վանկեր ու ձայներ: Ձևավորվում է ակտիվ խոսքը, համալրվում է փոքրիկի բառապաշարը: Երեխայի ներկայությամբ մեծահասակների խոսքը ևս կարող է նպաստել փոքրիկի խոսակցական զարգացման գործընթացին: